Ֆրանսիայի առողջապահության նախարար Ագնես Բուզինը լքում է պաշտոնը` Փարիզի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակով: Նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը` ինքնաբացարկ հայտարարած Բենժամեն Գրիվոյի փոխարեն:
Իդլիբում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը գնում են առճակատման: Թուրքիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը սիրիական նահանգում: Օգնություն կկանչի՞ Անկարան ՆԱՏՕ-ին՝՝ գրում է Der Spiegel-ը:
Բաքվի ոստիկանությունը կիրակի օրը ցրել է խորհրդարանական ընտրությունների կեղծիքների դեմ բողոքի ակցիան: Ոստիկանները կալանավորել են մի քանի տասնյակ մարդու ու տարել քաղաքից դուրս:
Իրանը պատրաստ է Պարսից ծոցի անվտանգության շուրջ բանակցություններ վարել բոլոր կողմերի հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան՝ լրագրողներին ասել է Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Մեհդի Սանային:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Զինված ուժերում վերջին օրերի մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ կիսելով նրանց վիշտը:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...